Երաշխիքային պայմաններ
Ուշադրություն
Երաշխիքային կտրոնը ուժի մեջ է վաճառքի օրվանից 90 օր ընթացքում:
Եթե վաճառված ապրանքը վնասվել է գնորդի մեղքով կամ ապրանքի վրա առկա են ֆիզիկական վնասներ, ապա տվյալ ապրանքի համար երաշխիքային սպասարկում չի գործում:
Երաշխիքային սպասարկման պայմաններ
Ուշադրություն
Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային կտրոնը չի վերականգնվում:
- Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում կամ նորոգման անհնարինության դեպքում ապրանքի փոխարինում:
- Վերանորոգումն իրականացվում Է ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ արհեստանոցում, եթե ներկայացվում Է երաշխիքային կտրոն։
- Երաշխիքային սպասարկումը չի ներառում սարքի սնուցման աղբյուրի նորոգում։
- Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
- սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների,
- սխալ տեղադրման, տեղափոխման, սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների ներթափանցման,
- սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի Պետական Տեխնիկական Չափանիշներից շեղումների,
- եթե սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից չլիազորված անձինք: